ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

ԱՄՆ-ը փոխում է նավթային շուկայի օրենքները

ԱՄՆ-ը փոխում է նավթային շուկայի օրենքները
19.07.2017 | 11:10

Էներգետիկ շուկաների պարադոքսը՝ չնայած ցածր գներին, ամերիկացիները մեկը մեկի հետևից շահագործման են հանձնում նոր հանքավայրեր՝ սադրելով ՕՊԵԿ-ի նավթային կարտելին և անցկացնելով շուկայյի յուրօրինակ զտում: Ցածր գների լավագույն դեղը ցածր գներն են: Այդ դեպքում շուկան ինքնամաքրվում է: Դա շուկայական հիմնական կանոններից մեկն է: Եթե որոշակի ապրանքի գները մնում են ցածր մակարդակում, վաճառողները շուկան լքում են: Եթե առաջարկը նվազում է, գները ինքնաբերաբար բարձրանում են: Բայց հիմա այդ ինքնաբերաբարը էներգետիկ շուկաներում չի աշխատում: Թեպետ նավթի գները 50 դոլարից շատ ավելի ցածր են, ԱՄՆ-ի նավթարդյունահանող ընկերությունները մշտապես մեծացնում են հզորությունները: Անցյալ շաբաթ թերթաքարային նավթարդյունահանող ընկերությունները շահագործման հանձնեցին ևս երկու նոր նավթահոր:


Ակտիվ սարքավորումների թիվը հասել է 765-ի, դա առավելագույնն է 2015-ի ապրիլից: 2016-ի մայիսից նրանց թիվը մեծացել է կրկնակի (316-ից հաշված): Իսկ նավթի գները էական փոփոխություն չեն ունեցել: «Նավթային շուկայի զտումը, ավելի շուտ, ուշ կկայանա»՝ կարծում է Մայքլ Պոուլսենը՝ Global Risk Management հետազոտական կենտրոնի փորձագետը:
Մի կողմից` էներգետիկ ընկերությունները հույս ունեն, որ նավթի համաշխարհային պահանջարկը նորից կմեծանա: Հաշվի առնելով տնտեսության համաչափ վերականգնումը, այդ ենթադրությունը չափազանց համարձակ չի թվում: Մյուս կողմից՝ արդյունահանող ընկերությունները նշանակալից կրճատել են իրենց ծախսերը: Ընկերությունների համար հանույթը նավթի ցածր գներով էլ է գինը հանում: Հատկապես նրանց համար, ովքեր խաղադրույքը թերթաքարային նավթի վրա են դնում, որը լեռնային հանքանյութից է ստացվում, և այդ տեխնոլոգիաները մշտապես կատարելագործվում են: «Դեռ հնարավոր չէ ասել, թե որ գինը կհանգեցնի առաջարկի ու պահանջարկի հավասարակշռվածությանը,- գրում է Ջեֆրի Քարին՝ Goldman Sachs-ի վերլուծաբանը:- Թերթաքարային արդյունաբերությունը մշտապես զարգանում է և պատասխանատվություն է կրում նավթային ոլորտում նոր աշխարհակարգի համար»: Նրա կարծիքով՝ արդյունաբերության մեջ չափազանց շատ են սարքավորումների մեջ արվող ներդրումները, որ հանույթն առավել արդյունավետ է դարձնում և խոչընդոտում է սնանկացումներին: Նա համարում է, որ նավթի գինը բարելի դիմաց 40 դոլարից էլ կարող է իջնել, նախքան շուկան կզտվի: Հիմա Brent նավթը վաճառվում է 48,91 դոլարով, WTI՝ 47 դոլարից ցածր:


Սա սադրանք է ՕՊԵԿ նավթային կարտելի առնչությամբ: Մայիսի վերջին ՕՊԵԿ-ի անդամները պայմանավորվել են երկարացնել հանույթի կրճատումը և գործընթացի մեջ են ներգրավել Ռուսաստանին՝ աշխարհի ամենամեծ նավթաարդյունաբերող երկրին: Նպատակը շուկայի գերհագեցվածությունը կրճատելն էր: Հիմա պարզվում է, որ դա քիչ է: Միլիարդավոր դոլարները օգնել են ԱՄՆ-ի թերթաքարային արդյունաբերությանը կոտրել կարտելի իշխանությունը և շուկայի բոլորովին այլ կարգի զտում անցկացնել:
Խոլգեր ՑՇԵՊԻՏՑ, Die Welt


Հ.Գ. Եթե այս ամենը ճիշտ է, ռուս-ամերիկյան հարաբերությունները նոր ճգնաժամ են ապրելու: Պատահական չէ, որ Վարշավա այցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եվրոպացիներին առաջարկում էր անցնել թերթաքարային էներգակիրների: Չի բացառվում, որ Եվրոպան իսկապես հեղափոխություն անի էներգակիրների շուկայում: Խնդիրը ԱՄՆ-ից Եվրոպա նավթը հասցնելն է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 5049

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ